21.01.2026
Որպես անհետ կորած որոնվում է 40–ամյա Լաուրա Ոսկանյանը
prev Նախորդ նորություն

Որոշել եմ ինքնաբացարկ հայտնել ընտրություններում ՔՊ ցուցակում ընդգրկվելուց․ Հունանյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է տվել Առողջապահության մշտական ​​հանձնաժողովի նախագահի պաշտոնից և հրաժարվել է իշխող կուսակցության ցուցակով առաջիկա ընտրություններին մասնակցելուց։


«Լավագույն առաջնորդությունը սեփական օրինակով առաջնորդությունն է: Առաջնորդվելով այս ուղենիշով` որոշել եմ հրաժարականի դիմում ներկայացնել ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Միաժամանակ, որոշել եմ ինքնաբացարկ հայտնել առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիկան պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելուց», - գրել էՀունանյանը։ 

Հայաստանում տնտեսական աճը կազմել է 5.5%-6%․ Ֆինանսների նախարար
Հաջորդ նորություն next