20.01.2026
Սամսոնյանը շարունակում է հացադուլը, հաստատակամ է. վիճակը գնալով ավելի վատանում է. Մելիքյան
prev Նախորդ նորություն

Պաշտպանեք ձեր WhatsApp-ի հաշիվները. ՆԳՆ-ն զգուշացնում է

Վերջին օրերին ՀՀ-ում կրկին նկատվում է WhatsApp հավելվածի հաշիվների զանգվածային «գողություն», որի դեպքում հանցագործներին անհրաժեշտ չէ, որ դուք սեղմեք որևէ հղման կամ նրանց փոխանցեք SMS հաղորդագրության միջոցով ստացած կոդը։ Այս մասին իրազեկում է ՆԳՆ-ն՝ խորհուրդ է տալիս երկփուլանի անվտանգություն միացնել:


«Տեխնիկական «լեզվով» ասված՝ հանցագործները կարողանում են թիրախավորել բջջային ցանցերի SS7 պրոտոկոլը (շատ պարզ՝ բջջային օպերատորների միջև գործող «փոստային ծառայությունը») և որսալ միջազգային բջջային ընկերությունից ուղարկված SMS հաղորդագրությունները:


Ինչպե՞ս պաշտպանվել


Միակ և ամենաարդյունավետ միջոցը Երկփուլանի անվտանգության (Two-step verification) միացումն է։ Նույնիսկ եթե հանցագործներին հաջողվի մուտք գործել ձեր հաշիվ, նրանք չեն կարողանա օգտագործել այն առանց ձեր սահմանած PIN կոդի։


Ինչպե՞ս միացնել


1. Բացեք WhatsApp-ը և գնացեք Settings (Կարգավորումներ).


2. Ընտրեք Account (Հաշիվ) բաժինը.


3. Սեղմեք Two-step verification (Երկփուլանի ամվտանգություն).


4. Սեղմեք Turn on և սահմանեք 6 նիշանոց PIN կոդ (անպայման հիշեք այն).


5. Ավելացրեք ձեր էլեկտրոնային հասցեն՝ կոդը մոռանալու դեպքում վերականգնելու համար։


Եթե հանկարծ WhatsApp-ից SMS-ի միջոցով ստանում եք որևէ կոդ, և ձեր հավելվածը հանկարծակի դուրս է գալիս հաշվից, անմիջապես փորձեք վերականգնել այն (կրկին Ձեր հեռախոսահամարի միջոցով փորձեք գրանցվել) և տեղեկացրեք ձեր մտերիմներին, որ ձեր անունից կարող են կեղծ հաղորդագրություններ ուղարկվել։


Հ.Գ. SS7 պրոտոկոլը հայկական չէ, և այստեղ խնդիրը մեր բջջային օպերատորների մեջ չէ»,- ասված է հաղորդագրության մեջ:


 

Լուսանկարը՝ Սպուտնիկ Արմենիա
Հաջորդ նորություն next