20.01.2026
Ընդունվեց 27-37 տարեկան չծառայած քաղաքացիների զինծառայությանն առնչվող օրենքի նախագիծը
prev Նախորդ նորություն

Քննարկվել են Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 2027 թ. խաղերի անցկացմանը վերաբերող հարցեր

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Էրիկ Պոպի և Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Վիվիեն Լյուբզանսկիի հետ:


Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:


Վարչապետի աշխատակազմի ղեկավարը ողջունել է Էրիկ Պոպին և Վիվիեն Լյուբզանսկիին Հայաստանում և համոզմունք հայտնել, որ նրանց այցը կնպաստի առաջիկա խաղերին պատրաստվելու համատեղ ջանքերին:


Էրիկ Պոպը և Վիվիեն Լյուբզանսկին իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ջերմ հյուրընկալության համար և կարևորել ՀՀ Կառավարության հետ սերտ համագործակցությունը։


Զրուցակիցները քննարկել են Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 2027 թ. խաղերի անցկացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ անդրադարձել կազմակերպչական աշխատանքների, ենթակառուցվածքների նախապատրաստման ընթացքին, մտքեր փոխանակել տարբեր դիտարկումների և առաջարկությունների շուրջ:


Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ Հայաստանի Կառավարության կողմից ներդրվող ջանքերը և Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի հետ արդյունավետ աշխատանքը թույլ կտան լավագույնս կազմակերպել և անցկացնել խաղերը Հայաստանում:

Երևանում սպասվում է ձյուն. ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց
Հաջորդ նորություն next