16.01.2026
Նոր կարգավորում՝ զինծառայության մասին օրենքում
prev Նախորդ նորություն

Ալեն Սիմոնյանը՝ Ֆիդանի հայտարարության և «Թրամփի ուղու» մասին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ համաձայն չէ այն մեկնաբանություններին, թե Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունները ենթադրում են միջամտություն Հայաստանի ներքին գործերին։ Նրա խոսքով՝ նման տարր այդ հայտարարություններում չկա, և նա նույնիսկ շնորհակալություն հայտնեց Հաքան Ֆիդանին։


Սիմոնյանը նշեց, որ գնահատում է Թուրքիայի և տարածաշրջանային այլ գործընկերների աջակցությունը Հայաստանի հասարակության մեծամասնության՝ խաղաղության հասնելու և տնտեսական կապերը զարգացնելու ձգտումներին՝ այդ թվում TRIPP-ի շրջանակներում։


Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ Հայաստանում հունիսյան ընտրությունները կարևոր փուլ են լինելու՝ ընդգծելով, որ ըստ հարցումների Նիկոլ Փաշինյանը առաջատար դիրքերում է, և Թուրքիան աջակցում է նրա որդեգրած «կառուցողական գծին»։


Ֆիդանը նաև նշել էր, որ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ ուսումնասիրել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև քննարկված «Թրամփի ուղին» նախաձեռնությունը՝ նշելով, որ այն համընկնում է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ իրենց օրակարգի հետ։ Նրա խոսքով՝ այս հարցը քննարկվել է Ադրբեջանի հետ, զեկուցվել է Թուրքիայի նախագահին և դիտարկվում է որպես տարածաշրջանային ռազմավարական նախագծի մաս։


 

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
15.01.2026
Երևանը երաշխավորում է Իրանի դեսպանատան անխափան գործունեությունը