16.01.2026
Որեւէ մեկը կասկածու՞մ էր, որ Թուրքիան ու Ադրբեջանը Փաշինյանի վերընտրության շահառու են
prev Նախորդ նորություն

Սա՞ նկատի ունեք՝ ինքնիշխան Հայաստան ասելով

Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանն ասում է.
 
1. Հուսով եմ՝ մենք կտեսնենք «զանգեզուրի միջանցքի» իրականացումն այնպես, ինչպես դա ուզում է Ադրբեջանը։
2. Հայաստանին մնացել է միայն մի քանի բան անել։
3. Հունիսին Հայաստանում ընտրություններ են անցկացվելու.... Մենք անկեղծորեն աջակցում ենք  Փաշինյանի կառուցողական դերին այս հարցում։
 
Մայր Աթոռի դռանը քացի տվողներ, կեղծ պատարագների շարքեր, «բարեփոխիչ» եպիսկոպոսներ, քաղաքականությամբ չզբաղվողներ, «հա, Նիկոլը լավը չի, բա ո՞վ» ասողներ, ՀՀ դեմ «հիբրիդային պատերազմի մասին», հիմա հասկանո՞ւմ եք, թե ձեր մասնակցությամբ ի´նչ են անում բոլորիս հետ։ Թե՞ ձեռնտու է շարունակել թատրոնը, որի անունը ձեր առաջնորդը դրել է «ինքնիշխանություն»։ Սա՞ նկատի ունեք՝ ինքնիշխան Հայաստան ասելով։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ


 

Ընտրություններում հաջողության հասնելու համար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
15.01.2026
Երևանը երաշխավորում է Իրանի դեսպանատան անխափան գործունեությունը