15.01.2026
Քննարկվել է գնման գործընթացին առնչվող օրենսդրական նախաձեռնությունը
prev Նախորդ նորություն

Քննարկվել են «Պետական տուրքի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները

2019 թվականից նոր ուղղություններով չվերթ իրականացնելիս ավիաընկերութուններն ազատվում են ֆիզիկական անձանց համար նախատեսված օդի տուրքից: Այդ կանոնի կիրառմամբ ներկայում ընդարձակվել է չվերթներ իրականցնող ուղղությունների աշխարհագրությունը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի խոսքով օրենքի կիրառման ընթացքում առաջացել են որոշակի խոչընդոտներ, որոնց պատճառով տեղական ավիաընկերությունները չեն կարողացել սեփական կոդով չվերթներ իրականացնել նոր ուղղություններով եւ օգտվել վերոնշյալ արտոնությունից՝ օդի տուրքի ազատումից:


Կառավարությունն առաջարկում է լրացում եւ փոփոխություն կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում, որոնց համաձայն՝ տարբեր հանգամանքներով պայմանավորված՝ այն ավիաընկերությունները, որոնք սեփական կոդով չվերթներ չեն կարողացել իրականացնել եւ օգտագործել են թաց-լիզինգի պայմանագրով օդանավեր, կարող են ներկայացված օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, այդ պահին նոր համարված ուղղությունների համար նորից հայտ ներկայացնել եւ օգտվել նախատեսված արտոնությունից:


Նշվել է, որ ներկայում օդի տուրքից ազատման արտոնությունը տրամադրվում է երեք տարի ժամկետով՝ երկու տարի երկարաձգելու հնարավորությամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն հինգ տարի չվերթներ իրականացնող շատ ուղղություններով կա դրական արդյունք՝ Կառավարությունն առաջարկում է պետական տուրքի վճարումից ազատվելու արտոնության տրամադրման ժամկետի երկարաձգումն իրականացնել մինչեւ երկու անգամ՝ ամեն անգամ 24 ամիս ժամկետով:


Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 14-ի նիստում եւ ստացել է դրական եզրակացություն:

Ադրբեջանը չորս գերի է հանձնել ՀՀ-ին. վարչապետ
Հաջորդ նորություն next
 Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին սկանդալային հայտարարությամբ է հանդես եկել
14.01.2026
Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին սկանդալային հայտարարությամբ է հանդես եկել