15.01.2026
Մենք պատրաստ ենք մասնակցել ավելի լայն միակցվածության օրակարգին. ԵՄ դեսպանը՝ TRIPP-ի մասին
prev Նախորդ նորություն

Առաջարկվել է Ազգային ժողովում ձևավորել նոր բարեկամական խմբեր

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը քննարկել է Հայաստան-Օման, Հայաստան-Կոլումբիա և Հայաստան-Դոմինիկանայի Հանրապետություն բարեկամական խմբեր ստեղծելու վերաբերյալ նախաձեռնությունները:


Հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ներկայացրել է Հայաստան-Օման բարեկամական խումբ ձևավորելու մասին հարցը: Նա նշել է, որ վերջին շրջանում Հայաստանն Օմանի հետ ակտիվ քաղաքական երկխոսություն է սկսել: Նախորդ տարի Օմանում Հայաստանը բացել է ռեզիդենտ դեսպանություն, նպատակահարմար է նաև Ազգային ժողովում ունենալ Հայաստան-Օման բարեկամական խումբ:


Սարգիս Խանդանյանը տեղեկացրել է, որ Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերն ամրապնդելու ցանկություն է հայտնել Կոլումբիայի խորհրդարանը: Այդ նպատակով Կոլումբիան առաջարկել է ձևավորել միջխորհրդարանական բարեկամական խմբեր:


Հայաստան-Դոմինիկանայի Հանրապետություն բարեկամական խմբի ձևավորման մասին հարցը քննարկման է ներկայացրել է ԱԺ պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը: Նա տեղեկացրել է, որ խորհրդարանական բարեկամական խմբեր ձևավորելու պայամանավորվածություն ձեռք է բերվել իր՝ 2025 թվականին Մեքսիկա կատարած աշխատանքային այցի շրջանակում, Դոմինիկանայի Հանրապետության Պատգամավորների պալատի փոխնախագահի հետ հանդիպման ժամանակ: Նա նաև տեղեկացրել է, որ նախորդ տարվա մայիսի վերջին Դոմինիկանայի Հանրապետությունում արդեն ստեղծվել է բարեկամական խումբ:


Հանձնաժողովը դրական է գնահատել բարեկամական խմբեր ստեղծելու նախաձեռնությունները: Հարցերը քննարկվել են հանձնաժողովի՝ հունվարի 14-ի նիստում:

Քննարկվել է գնման գործընթացին առնչվող օրենսդրական նախաձեռնությունը
Հաջորդ նորություն next
 Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին սկանդալային հայտարարությամբ է հանդես եկել
14.01.2026
Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին սկանդալային հայտարարությամբ է հանդես եկել