15.01.2026
TRIPP-ը զարկ կտա բարեկեցությանն ու անվտանգությանը ողջ տարածաշրջանում. Ռուբիո
prev Նախորդ նորություն

ՌԴ և Թուրքիայի մասնակցությունը TRIPP նախագծին չի քննարկվել․ ԱԳՆ

Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությունը TRIPP նախագծին չի քննարկվել, քանի որ TRIPP-ը հայ-ամերիկյան համատեղ բիզնես նախագիծ է։ Այս մասին Վաշինգտոնից հեռարձակվող ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։


Նրա խոսքով, ապաշրջափակման ավելի լայն համատեքստում ակնհայտ է, որ առանց թուրքական կողմի մասնակցության հնարավոր չի լինի ապահովել մեծ լոգիստիկ անցումը, ինչպես նաև Հայաստանի ապաշրջափակումը։


"Թուրքիայի հետ բավականին լավ քննարկումներ են ընթանում, մոտ ապագայում դրանք արդյունքներ կտան։ Առանց Գյումրի-Կարս երկաթգծի բեռները չեն կարող Թուրքիայի տարածքով հասնել Եվրոպա։ Տրամաբանական է, որ Թուրքիան դառնա հաղորդակցությունների մաս, բայց ոչ կոնկրետ TRIPP-ի միջոցով, այլ հնարավոր է՝ որպես TRIPP-ի շարունակություն",- նշեց Միրզոյանը:


Ինչ վերաբերում է Ռուսաստանի մասնակցությանը, ապա այս հարցը, ԱԳ նախարարի հավաստմամբ, նույնպես չի քննարկվել.


"Պատճառները նույնն են. TRIPP-ի շրջանակները հստակ են, սակայն անմիջական կամ հեռավոր հարևանների մասնակցությամբ մեծ ապաշրջափակման համատեքստում Ռուսաստանի մասնակցությունը հնարավոր է: Մենք մտադիր չենք ՌԴ-ին շրջանակներից դուրս թողնել",- ընդգծեց Արարատ Միրզոյանը:


 

Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանին հրավիրել են ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության
Հաջորդ նորություն next
 Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին սկանդալային հայտարարությամբ է հանդես եկել
14.01.2026
Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին սկանդալային հայտարարությամբ է հանդես եկել