13.01.2026
Լուսանկարը` Sputnik
prev Նախորդ նորություն

Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանը կկառուցվի 2026-2031 թվականներին

Լուսանկարը` Sputnik
Լուսանկարը` Sputnik

Երևանի տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ռազմավարական ծրագիրը մտնում է գործնական փուլ. քաղաքապետարանում հստակեցվել են մետրոպոլիտենի նոր՝ «Աջափնյակ» կայարանի կառուցման ժամկետներն ու ֆինանսական մանրամասները։


Ըստ ներկայացված զեկույցի՝ 2021-2025 թթ. ընթացած նախագծային փուլն ավարտված է, և հաջորդ հնգամյակը՝ 2026-ից 2031 թվականները, հատկացվելու է բուն շինարարական աշխատանքներին, որոնց ընդհանուր արժեքը գնահատվում է 98 միլիարդ դրամ։


Ծրագիրը նախատեսվում է իրականացնել բացառապես ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ՝ առանց միջազգային վարկային միջոցների ներգրավման։ Հաշվի առնելով տեղական շինարարական ներուժի սահմանափակ հնարավորությունները՝ նախագծի կառավարումն ու տեխնիկական հսկողությունը կիրականացվեն միջազգային FIDIC ստանդարտներով, ինչի համար մշակվում է գնումների հատուկ կարգ։


Գործընթացի մեկնարկի համար սպասվում է կառավարության որոշումը տարածքը հանրային գերակա շահ ճանաչելու վերաբերյալ, որին կհաջորդի հողերի օտարումը։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով՝ նախագծի վերջնական փաթեթը պետք է պատրաստ լինի մինչև հունվարի վերջ։


 

 Լուսանկարը` primeminister.am
08.01.2026
Երևանն ու Բաքուն ապրանքների ցանկեր են փոխանակում փոխադարձ առևտրի համար. Փաշինյան