10.01.2026
Գարեգին Բ–ի գահակալության տարիներին կարգալույծ է հռչակվել 101 հոգևորական. Մայր Աթոռ
prev Նախորդ նորություն

Քյարամյանը հերքում է, թե իր վերաբերյալ բարեվարքության ստուգման գործընթաց է իրականացվում

ֆոտո․ arka.am
ֆոտո․ arka.am

ՔԿ նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանը հերքում է տեղեկությունները, թե կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում իր վերաբերյալ բարեվարքության ստուգման գործընթաց է իրականացվում։


«ՉԿա նման բան, իրականությանը չի համապատասխանում տեղեկությունը»,– ասաց Արգիշտի Քյարամյանը NEWS.am–ին:


Պատասխանելով հարցին այն մասին, թե ինչ գործունեությամբ է այս պահին զբաղվում, ՔԿ նախկին նախագահը նշեց, որ իրավաբանական և հաշվապահական ծառայություններ մատուցող մասնավոր ընկերություն է հիմնել։


Անդրադառնալով հարցին, որ իշխանության և եկեղեցու միջև վերջին շրջանում լարված հարաբերությունների ֆոնին հաճախ է հիշատակվում նրա անունը, Քյարամյանը չցանկացավ մեկնաբանել տարածվող լուրերը։


«Սխալ են անում, որ եկեղեցու հետ կապված իմ անունը հոլովում են, այդ բնույթի հարցի չեմ պատասխանի»,–ասաց Քյարամյանը։


Նշենք, որ ավելի վաղ, լրատվամիջոցներում լուրեր էին հայտնվել այն մասին, որ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի վերաբերյալ ներկայումս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում իրականացվում է բարեվարքության ստուգման գործընթաց, ինչը կարող է կատարվել երկու դեպքում՝ պաշտոնի նշանակման կամ առաջխաղացման համար:

 Լուսանկարը` primeminister.am
08.01.2026
Երևանն ու Բաքուն ապրանքների ցանկեր են փոխանակում փոխադարձ առևտրի համար. Փաշինյան