10.01.2026
Հայաստանում NAN կաթնախառնուրդը հետ են կանչում
prev Նախորդ նորություն

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունվարի սկզբի համեմատ նվազել է 16 սմ-ով

2026 թվականի հունվարի 8-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 22 սանտիմետր բարձրության վրա, ինչը 16 սանտիմետրով նվազ է նախորդ տարվա նույն օրում գրանցված նիշից։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրից։


2026 թվականի առաջին ութ օրերի ընթացքում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 1 միլիոն 58 հազար խմ ջուր։


Սևանա լիճ թափվող գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։

Ի՞նչ ապրանքներ ՀՀ-ից կարտահանվեն Ադրբեջան. Պապոյանը ներկայացրել է քննարկվող ցանկը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
08.01.2026
Երևանն ու Բաքուն ապրանքների ցանկեր են փոխանակում փոխադարձ առևտրի համար. Փաշինյան