Ինչու կոմունալները ներառված չեն հետվճարի ծրագրում. նախարարի պարզաբանումը
660 հազար քաղաքացիներից 380 հազարն օգտվում է հետվճարի համակարգից, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
«2025 թվականին այն 12 տոկոս էր՝ մինչև 6000 դրամ, հունվարի 1-ից այն դարձել է 20 տոկոս՝ 10 հազար դրամ։ Մինչ օրս ծրագրի շրջանակներում քաղաքացիներին վերադարձվել է 31 մլրդ դրամ»,-ասաց Թորոսյանը։
Լրագրողի դիտարկմանը, թե ինչու կոմունալ վճարները ներառված չեն թոշակառուների ծախսերի մեջ, որից վերջիններս հետվճար են ստանում, Թորոսյանն արձագանքեց.
«Հետվճարի նպատակներից մեկն էլ տնտեսության՝ ստվերից դուրս գալն է եղել, որով պետք է հավելյալ հարկեր հավաքագրվեն, որպեսզի կարողանանք բարձրացնել կենսաթոշակները և մնացած բոլոր ծախսերը։
Կոմունալներն ի սկզբանե եղել են ծրագրում, հետո են հանվել, որովհետև կոմունալ վճարումները երբեք չեն եղել ստվերում, դրանք խիստ հաշվառված են եղել և հարկային մուտքեր գեներացնելու խնդիր չենք կարող լուծել»։