10.01.2026
Նիկոլի հայտարարությունը չկրթված, անգետ մարդկանց համար է
prev Նախորդ նորություն

Դպրոցաշինության մակարդակը չի փոխվել, սակայն այժմ ազատումներ չկան

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Գրեթե 2 տարի առաջ Փաշինյանը ցնցուղը ուղղեց դեպի Կրթության գիտության սպորտի և մշակույթի նախարար Ժաննա Անդրեասյանին և հորդեց ճշտել դրա գինը: Ապա հետևեցին ազատման հրամաններ։ Սակայն այս ամենից հետո անորակության մակարդակը դպրոցաշինության մեջ չփոխվեց։


Մեկ ցնցուղ պոկելը և կախիչ ջարդելը Քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ղուլարյանը ոչ միայն «չմարսեց», այլև հեռացվեց պաշտոնից։


Դրանից հետո 2024 թվականի հունվարի 10-ին Պետական վերահսկողական ծառայությունը հայտարարեց, որ ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում՝ վարչապետի հանձնարարությամբ։


Կոտրած կախիչի պատճառով «զոհ գնաց» նաև Լոռու Մարզպետ Արամ Խաչատրյանը՝ հետագայում ստանալով «թոշակառուի աշխատանք» Կառավարությունում:


Իսկ օրերս Աբովյանի նորակառույց թիվ 2 հիմնական դպրոցում, երբ նախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ շրջում էր, փորձեց բացել կահավորված լաբորատորիայի ծորակը, բացեց և հայտնվեց ամոթալի վիճակում։


Ջուրը թափվեց սեղանին, ակնհայտ երևում էր, որ բռնակը մի փոքր ուժեղ պտտելու դեպքում այն կկոտրվեր։


Սակայն տպավորություն էր, որ դա նախարարի համար կարծես թե բնականոն երևույթ է դարձել։ Նախ հայտարարեց նոր դպրոցների կառուցման մասին, ապա կառուցումն էլ իրագործվում է անորակ: Բայց այլևս ազատումներ չկան:


Հիշեցնենք, որ 2025 թվականի մարտին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել Աբովյանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցի բացման արարողությանը, սակայն այդ ժամանակ Փաշինյանը ոչ կախիչ էր փորձարկել և ոչ էլ ցնցուղ քանդել։


Այս անգամ էլ լրագրողների հորդորով ստուգվեցին կախիչները, որից Անդրեասյանը հրճվեց՝ ասելով՝ «խնդրեմ, ստուգեք»։


Հարկ է նշել, որ այս դպրոցի շինարարության բյուջեն ավելի քան 4 մլրդ դրամ է կազմել, կրթական հաստատությունը նախատեսված է 1000 աշակերտի համար»։


 

Սահմանադրական փոփոխություններ՝ այլևս երբեք սա չունենալու համար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
08.01.2026
Երևանն ու Բաքուն ապրանքների ցանկեր են փոխանակում փոխադարձ առևտրի համար. Փաշինյան