9.01.2026
Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է
prev Նախորդ նորություն

Փաշինյանը խոստացել էր թոշակների բարձրացում, իսկ հիմա ի՞նչ է ասում

"Ապրելու Երկիր" կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը հիշողության թարմացում է արել բոլոր նրանց համար, ովքեր այսօր լսել են Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը կենսաթոշակները չբարձրացնելու ուղղակի ապշեցուցիչ պարզաբանմամբ.


"2021թ․ ՔՊ նախընտրական ծրագրով Նիկոլ Փաշինյանը խոստացել էր մինչև 2026թ․ կենսաթոշակի միջին չափը 43,500 դրամից դարձնել առնվազն 61,000 դրամ։

2026թ․ կենսաթոշակի միջին չափը կազմում է ընդամենը 49,000 դրամ",- գրել է Առաքելյանը։


Հիշեցնենք, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ իրեն բնորոշ տոնայնությամբ ու միայն իրեն ու իր ընտրազանգվածին հասկանալի տրամաբանությամբ պարզաբանել է, թե ինչու գործադիրը թոշակները չի բարձրացնում.


"Ինձ վրա շատ տպավորվել է նախորդ տարի մեր հարգարժան թոշակառուներից մեկի հետ ունեցած իմ խոսակցությունը, երբ նա ասում էր, որ 50 քանի հազար դրամ թոշակ է ստանում և այդ 50 քանի հազար թոշակից մոտավորապես 27-28000-ը ծախսում է տունը տաքացնելու վրա, բայց արդյունքում տունը չի էլ տաքանում։ Ինքը ասում էր, որ կառավարությունը պետք է թոշակը բարձրացնի, որպեսզի ինքը գոնե կարողանա տաքանալ։ Ես սկսեցի հետազոտել այդ իրավիճակը կոնկրետ հասցեով, կոնկրետ տնով։ Ես արձանագրեցի ինձ համար, եթե մենք, օրինակ, վերցնենք և 20000 դրամով բարձրացնենք թոշակը, նույն քաղաքացին էլեկտրական էներգիայի վրա և տունը տաքացնելու վրա ծախսելու արդեն ոչ թե 27000 դրամ, այլ ծախսելու է 35000 դրամ, բայց տունը միևնույն է չի տաքանալու, որովհետև այդ տանը կան բազմաթիվ խնդիրներ՝ սկսած պատուհաններից, վերջացրած դռներով, պատերով և այլն և այդպես շարունակ։


Մենք սովորաբար ի՞նչ ենք անում. ասում ենք դե 27000 դրամը քիչ է տունը տաքացնելու համար, եկեք ծախսենք 35.000 դրամ, բայց մեկ է 35.000 դրամով էլ տունը չի տաքանում, որովհետև տունը տաքացնելու համար մենք ընդհակառակը պետք է մեծ հաշվով փորձենք ծախսել ավելի քիչ, ասենք 18.000 դրամ և ներդրումներ անենք, որպեսզի տունը, բնակարանը էներգետիկ առումով ամբողջությամբ վերափոխվի"

Վրաստանը Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի երկրորդ տարանցման համար գումար կգանձի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
08.01.2026
Երևանն ու Բաքուն ապրանքների ցանկեր են փոխանակում փոխադարձ առևտրի համար. Փաշինյան