9.01.2026
Փաշինյանը փորձում է «հույս վաճառել», սակայն իրականում վաճառում է իլյուզիա․ Աշոտյան
prev Նախորդ նորություն

Ընդդիմությունը պետք է գործի 7/24 ռեժիմով. Արա Սահակյան

Ընդդիմությունը պետք է գործի 7/24 ռեժիմով. դա է իր կոչումը եւ պարտքը։  


Ընդդիմությունը պետք է`համախմբի ժողովրդին, ՔՊ-ի իրավախախտումները մերկացնի, ցույց տա ՔՊ-ի միջամտությունը արդարադատության իրականացմանը, գերիների, պատանդների եւ քաղբանտարկյալների հարցերը արծարծի, բյուջետային օրենսդրության խախտումները, պետական պաշտոնեության կաշառումը բազմապատկված աշխատավարձերով ու պարգեւավճարներով, քաղաքացիական, դիվանագիտական եւ այլ ծառայությունների կուսակցականացումը, 8 մլրդ դոլար պետական պարտքի մսխումը, մեկ անձից գնումների ձեւով պաշտոնական դիրքի չարաշահումները, ԱՆԻՖ-ը եւ այլ կոռուպցիոն սխեմաները։


Ընդդիմությունը պետք է նկատի ունենա, որ ամեն թուքումուր ՔՊ-ն պատրաստ է լսել, ընդունել, ներողություն խնդրել, իրենցից մի քանիսին զոհաբերել, միայն թե չհիշեցնենք պատերազմը, պարտությունը, զոհերը, տարածքների ու ճանապարհների կորուստները։ Եկեղեցու թեման էլ է ՔՊ-ն հմտորեն օգտագործում պարտությունն ու կորուստները մոռացության տալու նպատակով։


Եվ, անշուշտ, քննադատությանը զուգահեռ, ընդդիմությունը պետք է ժողովրդին նոր “պայմանագիր” առաջարկի` ծրագրեր, կառավարման ոճ, էթիկա, երկխոսության ձեւեր։


Տոներն ավարտվեցին, ի գործ։

ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյան

Նիկոլները պետության անվտանգությունը փոխանակել են անձնական իշխանության պահպանման հետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
08.01.2026
Երևանն ու Բաքուն ապրանքների ցանկեր են փոխանակում փոխադարձ առևտրի համար. Փաշինյան