8.01.2026
Կառավարությունը մաքսատուրքերից ազատում է գերակա ոլորտներում ներդրում կատարողներին
prev Նախորդ նորություն

Արձաթե զարդատուփ և հեծանվային սաղավարտ․ Ինչ նվերներ է հայտարարագրել վարչապետը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանը տարեսկզբին արդեն իսկ Նվերների ռեեստր է ներկայացրել 3 նվեր։


Դեկտեմբերի 10-ին պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Համբուրգի քաղաքապետ Պետեր Չենչերի հետ։ Այցի շրջանակներում քաղաքապետը Փաշինյանին նվիրել է 108 հազար 675 դրամ արժեքով «Greggio Italy» ապրանքանիշի արձաթե զարդատուփ։ Գերմանիա կատարած այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր նաև Համբուգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Veioman eBike-Center կենտրոնի տնօրենը Նիկոլ Փաշինյանին Abus Hyp-E Signal Yellow M հեծանվային սաղավարտ, որն արժեցել է 86 հազար դրամ։


Գերմանիայից հետո Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն, որտեղ մասնակցել էր Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Նիստի շրջանակներում Ուզբեկստանի Հանրապետության նախարարների կաբինետի կողմից ստացել է 81 հազար 566 դրամ արժեքով փորագրրված փայտե նկար, որը ձեռքգործ աշխատանք է։ Նկարը, ըստ բնութագրի, պատրաստված է կաշվից և բնական ներկերից։


Հիշեցնենք՝ «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում սահմանվել են հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու վերաբերյալ նոր կանոններ։


Ըստ այդ կարգավորումների՝ պետությանը կամ համայնքին են հանձնվում պետական, պաշտոնական այցերի, միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակում տրվող նվերները, եթե դրանց արժեքը գերազանցում է 60,000 ՀՀ դրամը: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից փոխանցեցին, որ նվերի հաշվառումից հետո Պետական գույքի կառավարման կոմիտեն է որոշելու ինչ եղանակով տնօրինել պաշտոնյայի նվերը։

Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել Մեռելոցին այցելել հոր գերեզմանին. պաշտպան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
08.01.2026
Երևանն ու Բաքուն ապրանքների ցանկեր են փոխանակում փոխադարձ առևտրի համար. Փաշինյան