30.12.2025
Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը դադարեցվում է
prev Նախորդ նորություն

Վարդան Ղուկասյանի՝ իբրև ՀՀ ինքնիշխանության դեմ կոչերի վերաբերյալ գործը կկարճվի. Պաշտպան

Ֆոտո.  tiv1.am
Ֆոտո. tiv1.am

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի՝ իբրև ՀՀ ինքնիշխանության դեմ կոչերի վերաբերյալ գործը կկարճվի։ Այս մասին հայտնում է փաստաբան Զարուհի Փոստանջյանը։


Նա մանրամասնում է, որ իրեն զանգել է քննիչը՝ տեղեկացնելով, որ գործով ստացվել է լեզվաբանական և հոգեբանական փորձաքննությունների եզրակացությունը, օր և ժամ ճշտելուց հետո գործի նյութերին կծանոթացնի Ղուկասյանին, պաշտպաններին։


«Հայտնեց, որ դատախազին գործը կարճելու միջնորդություն է ներկայացնելու։


Մենք արդեն իսկ ունենք հետ նահանջ այն մեղադրանքի, որ իբր Վարդան Ղուկասյանը հանդես է եկել ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության կոչերով»,- ասում է Փոստանջյանը։

Ֆոտո. tengrinews.kz
Հաջորդ նորություն next
 Ես բառացիորեն մեկ օրում կարգավորել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը. Թրամփ
30.12.2025
Ես բառացիորեն մեկ օրում կարգավորել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը. Թրամփ