26.12.2025
2026 թվականի հունվարի 1-ից կսկսվի նորածնային ակնայի
prev Նախորդ նորություն

Հայտնաբերվել է մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներկրված ավելի քան 2 կգ մարիխուանա

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնում ստացվել էին օպերատիվ տվյալներ, որ Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի բնակիչ 33-ամյա մի տղամարդ մաքսնանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ է ներկրում Հայաստան և զբաղվում դրանց իրացմամբ։


Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:


Նոյեմբերի 13-ին` ժամը 16-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհին քրեական ոստիկանները կանգնեցրին նրա վարած մոտոցիկլետը: Սակայն նկատելով ոստիկաններին, նա դիմեց փախուստի` այդ ընթացքում նետելով երկու փաթեթ։ Հետապնդումը շարունակվեց մինչև Երևանի Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկ: Այստեղ նա ձերբակալվեց, իսկ մոտոցիկլետը տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք։


Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին 33-ամյա տղամարդու նետած փաթեթները, որոնք լցված էին մարիխուանայի նմանվող ընդհանուր 2 կիլոգրամից ավելի զանգվածով։


Տղամարդը կալանավորվել է, հանգամանքները պարզվում են։


 

Անձը համակարգչային խարդախությամբ հափշտակել է 3.3 մլն դրամ, կատարել փողերի լվացում
Հաջորդ նորություն next