24.12.2025
Վաղարշապատ նախկին համայնքապետի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
prev Նախորդ նորություն

Էկոնոմիկայի նախարարը Իսրայելի դեսպանի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 24-ին ընդունել է Հայաստանում Իսրայելի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Յոել Լիոնին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Իսրայելի Պետության պատվավոր հյուպատոս Աշոտ Շահմուրադյանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։


 Քննարկվել են Հայաստանի և Իսրայելի միջև տնտեսական համագործակցության, առևտրաշրջանառության ավելացման հեռանկարները, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման և զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը։


Նախարարը ներկայացրել է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի մանրամասները և հրավիրել է Յոել Լիոնին մասնակցելու 2026 թվականին նախատեսվող «Խաղաղության խաչմերուկ» ներդրումային գագաթնաժողովին։ 

Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվել են «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխությունները
Հաջորդ նորություն next