24.12.2025
Կառավարությունն այլևս Մայր Աթոռին անհատույց սեփականությամբ հողեր չի տա
prev Նախորդ նորություն

Հայտնաբերվել է շուրջ 3 կիլոգրամ թմրամիջոց

Քրեական ոստիկանության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, պահման և իրացման կասկածանքով ձերբակալել են Երևանի բնակիչ 35 և 33 տարեկան տղամարդկանց։ 33-ամյա տղամարդու վարած ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:


Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված ավտոմեքենայի, ինչպես նաև ձերբակալվածների բնակության վայրերի խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր առմամբ շուրջ երեք կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։


Հայտնաբերված նյութի վերաբերյալ նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ 35-ամյա քաղաքացին կալանավորվել է։ Քրեական վարույթը շարունակվում է, հանգամանքները պարզվում են։

Վաղարշապատ նախկին համայնքապետի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Հաջորդ նորություն next