23.12.2025
Լուսանկարը` Yesil Igdir
prev Նախորդ նորություն

ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են արգելել օգնությունը Բաքվին

Լուսանկարը` ՌԻԱ Նովոստի
Լուսանկարը` ՌԻԱ Նովոստի

Վաշինգտոնում մի խումբ օրենսդիրներ շրջանառության մեջ են դրել նոր նախաձեռնություն, որը պահանջում է խստացնել քաղաքականությունը Բաքվի նկատմամբ։ Կոնգրեսականներն առաջարկում են զրկել Սպիտակ տանը Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու իրավունքից՝ մինչև վերջինս չկատարի խաղաղության պայմանները։


ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ներկայացվել է «Հայաստանի հետ անվտանգային գործընկերության մասին» (ARMENIA Security Partnership Act) երկկուսակցական օրինագիծը, որի հեղինակներն են Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահներ Գաս Բիլիրակիսը և Ֆրենկ Փալոնը։ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի աջակցությամբ մշակված փաստաթուղթը նպատակ ունի արգելել ԱՄՆ նախագահին շրջանցել 907-րդ բանաձևի սահմանափակումները։


Օրենսդիրների խումբը պնդում է, որ Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան աջակցությունը պետք է սառեցվի այնքան ժամանակ, քանի դեռ Ալիևի վարչակարգը չի ապացուցել իր հավատարմությունը կայուն խաղաղությանը։


Օրինագիծը հստակ նախապայմաններ է սահմանում՝ բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակում, ադրբեջանական զորքերի դուրսբերում Հայաստանի ինքնիշխան տարածքից, արցախահայության վերադարձի իրավունքի իրացում և մշակութային ժառանգության պաշտպանություն։ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանի գնահատմամբ՝ կոնգրեսականների այս քայլը վերջ կդնի ագրեսիան խրախուսող քաղաքականությանը։


Բացի պատժամիջոցներից, նախաձեռնությունը, որին միացել են նաև Բրեդ Շերմանը, Դեյվիդ Վալադաոն և այլք, նախատեսում է մեծացնել Երևանի պաշտպանունակությանն ուղղված օժանդակությունը, եթե Բաքուն հրաժարվի կատարել պահանջները։