20.12.2025
Քարակերտ գյուղի 54-ամյա բնակիչը հողամասում թմրամիջոց էր պահում
prev Նախորդ նորություն

ՌՈ-ն Նարեկ Կարապետյանի վերաբերյալ սկսել է հարցումներ անել բժշկական կենտրոններ

24News-ի խմբագրությանը հասանելի է դարձել մի փաստաթուղթ, որով Ռազմական ոստիկանությունը «օպերատիվ-հետախուզական» օրենքի շրջանակներում հետաքրքրվում է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանով:


Այս հարցումն ուղարկվել է բժշկական բազմաթիվ կենտրոնների, անգամ մանկական ատամնաբուժարանների, որոնցից մեկն էլ հասանելի է դարձել մեզ: Բնականաբար, «ոչ քաղաքական հետապնդման» շրջանակներում ՌՈ-ն փորձում է հասկանալ, թե արդյո՞ք Կարապետյանը բուժվել է իրենց մոտ, եթե բուժվել է, ապա երբ և ինչ խնդրից:


Հ.Գ. Իհարկե, պետք է առաջնորդվել այն կանխավարկածով, որ ՀՀ ՊՆ ՌՈ-ն ուղղակի շատ անհանգիստ է Նարեկ Կարապետյանի առողջությամբ:



 


 

Քննարկվել են ՀՀ–ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցության խորացման հնարավորությունները
Հաջորդ նորություն next