16.12.2025
Նիկոլ Փաշինյանի «համատեղ ճանապարհային քարտեզ»-ի վտանգները
prev Նախորդ նորություն

Քաղաքական ժողո՞վ, թե՞ նախընտրական քեֆ. ԶԼՄ

«Հրապարակ» թերթը գրում է․


«Իշխող թիմում նախատոնական հավաքի են պատրաստվում` դեկտեմբերի 27-ին ԱԺ «Քաղպայմանագրի» ֆրակցիան, կառավարության կուսակցական անդամները` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ ՔՊ-ական ՏԻՄ ներկայացուցիչները հավաքվելու են Արտաշատում։


Նախնական որոշմամբ՝ հավաքի վայր է ընտրվել Արտաշատի ճանապարհին վերջերս բացված «Ադանա» ռեստորանը: Իսկ թե ինչ բնույթ կունենա հավաքը՝ կլինի միայն տարեվերջյան քեֆ-ուրախություն, թե նաեւ քաղաքական ժողով, այս պահին հայտնի չէ: Թեպետ իշխանականները չեն բացառում, որ երկուսը մեկում արվի: Չէ՞ որ քաղաքական ժողովների ժամանակ քննարկում են տվյալ պահին ակտուալ հարցեր, ինչն անգամ տոնական հավաքներին հնարավոր չի լինում շրջանցել»:


 

Սա աննախադեպ խայտառակություն է, եթե ոչ պետական դшվաճանություն․ Զուրաբյան
Հաջորդ նորություն next