11.12.2025
Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրը միավորող դեր է կատարում
prev Նախորդ նորություն

Փաստաթղթեր են փնտրում. Արցախի ներկայացուցչությունում խուզարկություն է

Մոտ ժամ է` ՀՀ ՔԿ-ն խուզարկություն է իրականացնում Արցախի ներկայացուցչությունում: Այս մասին ABC Media-ին ասել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։


«Փաստաթղթեր են փնտրում: Մենք տրամադրել ենք շենքը, առաջին հարկում վերջացրել են, երկրորդում շարունակվում է։ Սպասենք, որից հետո Արցախի իշխանություններն իրենց դիրքորոշումը կհայտնեն»,-նշել է նա։


Նշենք, ոչ քննիչների մեծաքանակ խումբ է ժամանել խուզարկության։ Դատարանի որոշում կա՝ խուզարկության և փաստաթղթեր առգրավելու։


Ավելի վաղ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը այս խուզարկությունը կապել էր երեկ Արցախի ներկայացուցչությունում անցկացված արցախցիների վերադարձին վերաբերող խորհրդարանական լսումների հետ: