8.12.2025
Լուսանկարը` RBK-ի
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու Կատարը Դոհայում քննարկել են Մերձավոր Արևելքի անվտանգությունը

Լուսանկարը` Անվտանգության խորհրդի
Լուսանկարը` Անվտանգության խորհրդի

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Դոհա կատարած այցի շրջանակում բանակցություններ է վարել Կատարի Պետության էմիրի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մուհամեդ Բին Ահմեդ ալ Միսնադի հետ։ Հանդիպման առանցքում եղել են ինչպես երկկողմ կապերը, այնպես էլ տարածաշրջանային մարտահրավերները։


Զրուցակիցները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում ստեղծված անվտանգային իրավիճակի շուրջ՝ գնահատելով առկա զարգացումները։ Բացի այդ, կողմերը քննարկել են Հայաստանի և Կատարի միջև բազմոլորտ համագործակցության ընթացիկ հարցերն ու հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ ընդգծելով փոխգործակցության խորացման կարևորությունը։