13.12.2025
Լուսանկարը` primeminister.am
prev Նախորդ նորություն

Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին՝ Նոբելյանի առաջադրման համար

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնական նամակ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ երախտագիտություն հայտնելով Խաղաղության Նոբելյան մրցանակի համար իր թեկնածությունն առաջադրելու կապակցությամբ։


Հատկանշական է, որ ըստ նամակի բովանդակության՝ այդ առաջադրումը կատարվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ նամակով։


Սպիտակ տան ղեկավարն իր ուղերձում նշել է, որ խորապես գնահատում է այդ քայլը, ինչը ոգեշնչում է իրեն շարունակելու կարևոր առաքելությունը։ Դոնալդ Թրամփը վերահաստատել է իր հանձնառությունը՝ որպես ԱՄՆ նախագահ նպաստելու աշխարհում հակամարտությունների դադարեցմանը և համընդհանուր բարգավաճման ապահովմանը։


ԱՄՆ նախագահը նաև կարևորել է շարունակական գործընկերությունը՝ ընդգծելով, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հասնել անհնարինին։ Նամակի վերջում Թրամփը կրկին շնորհակալություն է հայտնել հայկական կողմին՝ ցուցաբերած աջակցության համար։


Հիշեցնենք, որ այս դիվանագիտական նախաձեռնության հիմքերը դրվել էին օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած բանակցությունների ժամանակ։ Այդ հանդիպման ընթացքում էր, որ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը պայմանավորվածություն էին ձեռք բերել հանդես գալ աննախադեպ միասնական քայլով՝ դիմելով Նոբելյան կոմիտեին և առաջադրելով ԱՄՆ նախագահի թեկնածությունը՝ որպես գնահատական Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման գործում նրա ունեցած միջնորդական ջանքերի։ Հարաբերությունները մինչ օրս մնում են չկարգավորված: