5.12.2025
Վարչապետն ընդունել է ՄԹ պաշտպանության պետնախարարի պատվիրակությանը
prev Նախորդ նորություն

ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը հերքում է իրեն վերագրվող արաքները

Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի մամուլի քարտուղար Ալվարդ Նազարյանը հայտարարություն է տարածել, որում հերքել է թեմին վերագրվող արաքները.


«Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյան, անվայել է բարձրաստիճան հոգևորականին սուտ տեղեկություններ տարածելը:


Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշում եք, թե Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի կայքը տեղադրել է 10 եպիսկոպոսի նկար՝ դավաճան գրությամբ: Սա զպարտանք է: Պահանջում ենք ներկայացնել ապացուցող փաստ կամ հրապարակային հերքում:


Ակնհայտ է, որ այժմ լծված եք մարդկանց մոլորեցնելու, հիմարացնելու, հակաեկեղեցական ձեր քայլերն արդարացնելու գործին, սակայն սպառված եք և ձախողված, քանի որ ստով եք առաջնորդվում, և այն դարձրել եք ձեր ապրելակերպը:
Այո, պիտի մեռնի սուտը, ուրացումը, որ ապրի Հայը, Հայաստանը և Հայոց Սուրբ Եկեղեցին՝ որպես ազգային հիմնասյուն, որին, ինչպես գրված է՝ «Ով այս վեմին բախվի, կխորտակվի, և ում վրա ընկնի, կճզմի նրան» (Ղուկ. 20:18):


Զպարտանքով ու ստերով գործելաոճը հանրային վստահության դաշտում պարտված և դատապարտված է, ինչպես և դատապարտված են իշխանական փոքրիկ խմբակը և նրա հետ համագործակցող ուխտադրուժ, տիրադավ հոգևորականները», - նշված է հայտարարության մեջ։