5.12.2025
Հայաստանը ընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կոմիտեի 20-րդ նստաշրջանի փոխնախագահ
prev Նախորդ նորություն

ՀՀ ընտրությունները կհամապատասխանեն ժողովրդավարական չափանիշներին․ Միրզոյանը՝ ԺՀՄԻԳ-ին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Մարիա Թելալյանի հետ:


Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ԺՀՄԻԳ-ի հետ փոխգործակցության հիմնական ուղղությունները՝ գոհունակությամբ նշելով ժողովրդավարական ինստիտուտների շարունակական ամրապնդման և իրավունքի գերակայության ապահովման հարցերում ձևավորված արդյունավետ համագործակցությունը։


Անդրադարձ է կատարվել ընտրական գործընթացներին. նախարար Միրզոյանն ընդգծել է, որ որպես երկրում դիմակայության շարունակական ամրապնդման աղբյուր ՀՀ կառավարությունը տեսնում է հենց ժողովրդավարությունն, ուստի վճռական է ընտրական գործընթացները ժողովրդավարական չափանիշներին համապատասխան իրականացնելու հարցում։ Այս համատեքստում երկուստեք կարևորվել է համապատասխան միջազգային կառույցների, այդ թվում՝ ԺՀՄԻԳ-ի հետ ակտիվ փոխգործակցությունը։

Կարեն Անդրեասյանը կմեկնի Լոնդոն՝ «TRIPP» նախագծի պայմանագրի աշխատանքների համար
Հաջորդ նորություն next