5.12.2025
Լուսանկարը` Տիգրան Անինյանի ֆեյսբուքյան էջից
prev Նախորդ նորություն

Պետությունը ուրիշ զբաղմունք չունի՞, մի թղթի հիման վրա գործ եք հարուցում. Ծառուկյան (VIDEO)

Ինչ-որ թղթի կտոր են գտել, դրանից հետո Ծառուկյանի վրա գործ են հարուցել, բայց ոչ տեղում: Հիմա հարց՝ փետրվար, մարտ, ապրիլ, մայիս, հունիս... ինչո՞ւ մի քանի ամիս անց, այլ ոչ տեղումլ Հետո, 2700 վկա են հարցաքննել, ձերբակալել, պահել, բայց որևէ մեկը չկա, որ ասի Ծառուկյանը կաշառք է տվել: Չկա մեկը, որ դա կասի: Այս մասին դատական հերթական նիստի ժամանակ հայտարարեց Գագիկ Ծառուկյանը:


Նա նշեց, որ ոչ մի վկա չկա, բայց էդ ամենի հիմքով էլ "ապօրինի հարստացում" հոդված են առաջ քաշել.


"Պետությունը ուրիշ զբաղմունք չունի՞, որ գնա զբաղվի: Ոչ պետական պաշտոնի եմ եղել, ոչ նախարար եմ եղել, 89 թվականից ստեղծող-արարող եմ, կոպեկ առ կոպեկ, թղթերն էլ կա, թե ինչից եմ սկսել: Մի թղթի հիման վրա գործ եք հարուցում, ապօրինի հսրստացում եք առաջ քաշել",- ասաց նա՝ դիմելով դատավորին:


Գագիկ Ծառուկյանը նշեց, որ չի սպասւոմ, թե արդարացնելու են, բայց զգուշացրեց, որ դիմելու է Եվրոպական դատարան և մինչև վերջ պահանջելու է մեղադրանքների հիմնավորում, որն այս ամբողջ ընթացքում չի եղել:


Մանրամասները տեսանյութում



 

ԱԱԾ-ն ձերբակալեց Արշակ սրբազանին
Հաջորդ նորություն next