5.12.2025
ԱԺ-ն քննարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը
prev Նախորդ նորություն

Ցեմենտի ներմուծման սահմանափակումը կերկարաձգվի. ներկրումն աճում է, արտադրությունը՝ նվազում

Լուսանկարը` Sputnik
Լուսանկարը` Sputnik

Տեղական արտադրողների մրցունակության անկումը կանխելու նպատակով ՀՀ կառավարությունը որոշել է ևս վեց ամսով երկարաձգել երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման լիցենզավորման գործընթացը՝ չնայած նախորդ սահմանափակումների ցածր արդյունավետությանը։


Դեկտեմբերի 4-ին ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 22-ից և կգործի մինչև հուլիսի 22-ը։ Էկոնոմիկայի նախարարության հիմնավորմամբ՝ չնայած գործող արգելքներին, ներմուծման ծավալներն աճում են ի վնաս տեղական արտադրանքի։


Վիճակագրությունը փաստում է, որ 2024-ին ներմուծումն աճել է 47%-ով, իսկ 2025-ի առաջին կիսամյակում՝ ևս 24%-ով՝ հասնելով 319 հազար տոննայի։ Մինչդեռ հայաստանյան գործարանները, որոնց հզորությունները (2,5 մլն տոննա) գրեթե կրկնակի գերազանցում են ներքին պահանջարկը, գրանցել են արտադրության անկում՝ 2025-ի առաջին կեսին կրճատելով ծավալները 18,1%-ով։


Ուշագրավ է, որ մինչ Ազգային ժողովը քառապատկել է ցեմենտի ներկրման տուրքը, կառավարությունն այս անգամ ևս շրջանցել է հումքի՝ կլինկերի ներմուծման հարցը, որի համար պահպանվում է զրոյական մաքսատուրք։ Հայաստանում կլինկերի խոշորագույն ներմուծողը «Շինցեմենտ» ընկերությունն է, որը պատկանում է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի որդուն՝ Գուրգեն Սարգսյանին։


Հարկ է նշել, որ Արամ Սարգսյանի կուսակցությունը Երևանի ավագանում իշխող ուժի կոալիցիոն գործընկերն է, իսկ ինքը՝ քաղաքական գործիչը, հաճախ է հանդես գալիս ի պաշտպանություն գործադիրի վարած քաղաքականության։

Լուսանկարը` Տիգրան Անինյանի ֆեյսբուքյան էջից
Հաջորդ նորություն next