3.12.2025
Արցախյան հիմնախնդիրը փակված չէ
prev Նախորդ նորություն

Հուսով եմ` տիկինը կհերքի Քաջարանի կոմբինատի բեռնափոխադրման մոնոպոլիստը լինելու ասեկոսեները

Արթուր Դանիելյանը գրում է.


«Նիկոլ Փաշինյանի կինը հրապարակավ հերքել է, որ ինքը 88 սուպերմարկետների ցանցի իրական սեփականատերն է: Հերյուրանք է` պնդում է նա: Հավատում ենք: Ինչպես և հավատում ենք հեռավոր քաղաքներից եկող տեղեկատվության հերյուրանք լինելուն, թե սա միակ առևտրային ցանցն է, որ աշխատում է առանց «շյոտ ֆակտուրա», իսկ ցանցի ընդլայնման համար ամենահարմար շինությունները «խլվում են» պետական լծակներով: Հիմա արդեն վստահ եմ` դրանք էլ են հերյուրանքներ, առավել ևս հաշվի առնելով, որ այդ կինը, ի նշան սեփական անաչառության, կոչ է արել բոյկոտել հիշյալ ցանցը: Զավեշտը նրանում է, որ այդ ցանցը առանց այդ էլ անգիտակից «բոյկոտի» է ենթարկվում հանրության լայն շերտերի կողմից:


88-ի խանութներից ժողովուրդը չի օգտվում և ոլորտի մասնագետները պնդում են, որ դրանց մեծ մասը ոչ միայն ներդրումը չի փակում, այլ առհասարակ` մեծ վնասով են աշխատում: Սա իր հերթին շատերին դրդում է եզրահանգել, որ ցանցի ողջ իմաստը ապօրինի աղբյուրներից ստացված կանխիկ եկամուտի օրինականացումն է՝ լվացքը:


Ամեն դեպքում ճիշտ մշակույթ է պետական դեմքերի կողմից հերքել հերյուրանքները: Հուսով եմ` տիկինը մեկ այլ ստատուսով էլ կհերքի Քաջարանի կոմբինատի բեռնափոխադրման մոնոպոլիստը լինելու ասեկոսեները, քանզի, վստահ եմ, դրանք էլ են հերյուրանք: Ուղղակի խնդիրը նրանում է, որ 88-ի դեպքում գիտենք ինչը բոյկոտենք, իսկ թե ԶՊՄԿ-ի ինչը բոյկոտենք, դժվար եմ պատկերացնում՝ բջջային հեռախոսները՞, որոնց մեջ մոլիբդեն կա, էլեկտրական մեքենաները՞, որոնց մեջ պղինձ կա, թե՞ հենց այն բեռնատարները, որոնց անդադար հոսքը խաթարում է Սյունյաց լեռների խրոխտ անդորրը: Չգիտեմ նաև, թե ոնց ա պետք բոյկոտել: Աչքերս փակենք ու չտենալուն տա՞նք…»։