3.12.2025
Քննարկվել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հնարավորությունները
prev Նախորդ նորություն

Քննարկվել է ԵԱՏՄ շրջանակում փոխադրողների համար հավասար պահանջների սահմանմանն համաձայնագիրը

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկող տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածի, սռնիների, բեռնվածքի եւ եզրաչափերի չափորոշիչների համապատասխանեցումն անդամ երկրներում գործող նորմերին կդյուրացնի ԵԱՏՄ տրանսպորտային միջանցքներով բեռնափոխադրումների իրականացման գործընթացը: Այս մասին դեկտեմբերի 2-ի ԱԺ նիստում ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը՝ քննարկման ներկայացնելով ««Եվրասիական տրանսպորտային միջանցքներում ներառված` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկող տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնիների բեռնվածքի եւ եզրաչափերի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:


Զեկուցողի խոսքով մեր երկիրը նպատակահարմար է համարում ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում գործող իրավակարգավորումների ներդաշնակեցումը ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ գործող նորմերին, ինչպես նաեւ միջազգայնորեն ընդունված չափորոշիչների կիրառումը:


«Համաձայնագրի վավերացումը կնպաստի ԵԱՏՄ շրջանակում անդամ պետությունների փոխադրողների համար հավասար պահանջների սահմանմանը, միջազգային բեռնափոխադրումների գործընթացի դյուրացմանը, ծանրաքարշ եւ եզրաչափերը գերազանցող բեռների չափորոշիչների ներդաշնակեցմանը եւ վարչարարության պարզեցմանը»,- ընդգծել է Արմեն Սիմոնյանը:

Ֆեյք գործարան․ մասշտաբային կրկես՝ ժողովրդի համար
Հաջորդ նորություն next