3.12.2025
Խիտ մառախուղ և մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
prev Նախորդ նորություն

Քննարկվել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հնարավորությունները

Դեկտեմբերի 2-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Առևտրի պալատի փոխնախագահ Քուշ Չոկսիի և Միջին Արևելքի, Կենտրոնական Ասիայի և Թուրքիայի հարցերով փոխնախագահ Ջենիֆեր Միելի հետ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերից հետո հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության ամրապնդման և բիզնես կապերի ընդլայնման նոր հնարավորությունները։ Հատուկ ուշադրություն է դարձվել TRIPP նախաձեռնությանը, ինչպես նաև արհեստական բանականության, կիսահաղորդիչների և էներգետիկայի ոլորտներում համագործակցության հնարավորություններին։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդես գալ համատեղ նախաձեռնություններով՝ ի նպաստ հայ-ամերիկյան տնտեսական կապերի հետագա խորացման։

Քննարկվել է ԵԱՏՄ շրջանակում փոխադրողների համար հավասար պահանջների սահմանմանն համաձայնագիրը
Հաջորդ նորություն next