3.12.2025
ԼՂ բանակցային փաթեթը բացահայտում է՝ տասնամյակներ շարունակ գոյություն են ունեցել միֆեր
prev Նախորդ նորություն

Խիտ մառախուղ և մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում, Աբովյանի, Սևանի, Գավառի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:

Արտաշատ-Արարատ-Երասխ ավտոճանապարհին, Մ-5 միջպետական ճանապարհի՝ Էջմիածնի տարածաշրջանի 11-րդից մինչև 15-րդ կմ հատվածում և Սևանից մինչև Հրազդան հատվածում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհները սպասարկող ընկերություններն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վարորդներին հորդորվում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


 

Քննարկվել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հնարավորությունները
Հաջորդ նորություն next