FLYONE ARMENIA-ն հայտարարում է 50% գնիջեցում Սև ուրբաթի կապակցությամբ
Միայն 2025 թվականի նոյեմբերի 28-ին, FLYONE ARMENIA ավիաընկերությունը համաշխարհային Սև ուրբաթի կապակցությամբ հայտարարում է 50% գնիջեցում. Միայն FLYONE Club–ի անդամների համար:
Ակցիայի պայմաններն են՝
• Ժամկետը. Ակցիան կմեկնարկի 2025 թվականի նոյեմբերի 28-ին
• Ճամփորդության ժամանակահատվածը. Ուղևորությունը պետք է նախագծել 2026 թվականի հունվարի 19-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 24-ը՝ բացառությամբ բարձր պահանջարկի շրջանի՝ հուլիսի 18 – սեպտեմբերի 10։
• Ուղղություններ․ FLYONE ARMENIA-ի բոլոր կանոնավոր ուղղությունները՝ բացառությամբ Շարմ էլ Շեյխ, Հուրգադա, Էլ Ալամեյն, Հերակլիոն, Տիվատ, Ալիկանտե։
• Զեղչ. Գնիջեցումը գործում է միայն տոմսի արժեքի համար։ Լրացուցիչ ծառայություններն ու ադմինիստրատիվ ծախսերը ներառված չեն։
Տոմսերը կարող եք ձեռք բերել մեր պաշտոնական կայքից՝ www.flyone.am, կամ FLYONE բջջային հավելվածում՝ բաժանորդագրվելով FLYONE Club-ին։
FLYONE ARMENIA ընկերության մասին
FlyOne Armenia-ն (www.flyone.am) Հայաստանի Հանրապետության առաջատար ավիափոխադրողն է, որը հիմնադրվել է 2021 թվականին: Այն չվերթեր է իրականացնում դեպի ԱՊՀ, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրներ շուրջ քսաներեք ուղղություններով, որոնց թիվը գնալով ավելանում է։ Իր գործունեության ընթացքում FlyOne Armenia-ն արդեն փոխադրել է ավելի քան երեք միլիոն ուղևոր: Ընկերության ժամանակակից նավատորմը ամբողջությամբ համապատասխանում է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) անվտանգության չափանիշներին։