28.11.2025
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ժողով է գումարվել
prev Նախորդ նորություն

Հրդեհ Մեղրի քաղաքում

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 06։16-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեղրի քաղաքի Կառուցողների փողոցում տուն է այրվում: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։


Հրդեհը մեկուսացվել է 07։26-ին, մարվել՝ 08:51-ին: Այրվել են տան տանիքը (117 քմ) և 2 հարկը գույքով՝ մասամբ․ տուժածներ չկան:


Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի նկուղային հարկ և մոտակա տներ:


 

Ովքեր են լինելու առողջապահության ապահովագրության շահառուները 1-ին, 2-րդ, 3-րդ փուլերում
Հաջորդ նորություն next