26.11.2025
Արտակ Ջումայանն ազատվել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից
prev Նախորդ նորություն

Եկեղեցականները ենթակա են խստագույն պատժի, եթե չզղջան. Ի՞նչ է որոշվել Եպիսկոպոսաց ժողովում

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ 2025 թ. նոյեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվեց հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով։


Մայր Աթոռից  հայտնում են, որ ժողովին քննարկվեց վերջին շրջանում առանձին հոգևորականների կողմից Սուրբ Պատարագի արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների հիշատակության միտումնավոր զեղչման խնդիրը:


Եպիսկոպոսաց դասը դատապարտելի նկատեց սույն երևույթը՝ արձանագրելով, որ եկեղեցաբանական տեսանկյունից այն հակականոնական է և կարող է հանգեցնել հերձվածի։ Ընդգծվեց, որ նման գործողությունները ենթակա են խստագույն պատժի, եթե եկեղեցականը չզղջա և չսրբագրի իր հակականոնական ընթացքը սահմանված կարգով։

 Կոստանյանը և անդրադարձել են Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը
Հաջորդ նորություն next