26.11.2025
Կալանավորվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ամբիոնի վարիչը
prev Նախորդ նորություն

Իտալիայում Արսեն Թորոսյանը այցելել է հաշմանդամություն ունեցող անձանց

Իտալիա կատարած այցի շրջանակում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն Իտալիայի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի նախարար Ալեսսանդրա Լոկատելլիի ուղեկցությամբ այցելել է հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված անձանց, հատկապես երեխաների համար նախատեսված Cometa անկախ կյանքի կենտրոն և Agora 97 սոցիալական կոոպերատիվ, որի ենթակայության տակ գործում են համայնքային փոքր տներ, որոնք իրենց հերթին ծառայություններ են մատուցում հաշմանդամություն ունեցող անձանց և կյանքի դժվարին իրավիճակներում գտնվողներին։ 


Նախարարները շրջել են կենտրոններում, ծանոթացել պայմաններին, մատուցվող ծառայություններին, շփվել բնակիչների հետ։ Շրջայցի ընթացքում խոսել են հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ապահովման, ըստ կարիքի՝ ամբողջական և մասնագիտացված ծառայությունների տրամադրման անհրաժեշտության մասին։


Նախարար Թորոսյանը գործընկերոջը ներկայացրել է Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց համար պետական առաջին անկախ կյանքի կենտրոնի կառուցման մանրամասները․ այն հնարավորություն է տալու հաշմանդամություն ունեցող անձանց օգտվել անհրաժեշտ ծառայություններից, այդ թվում՝ սոցիալ-վերականգնողական, զարգացման թերապիա, ինչպես նաև ձեռք բերել և զարգացնել անկախ կյանքի հմտություններ՝ հասարակության մեջ լիարժեք ներառվելու և ինքնադրսևորվելու նպատակով։


 

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
Հաջորդ նորություն next