26.11.2025
Երևանում օդի աղտոտվածությունը գերազանցել է սահմանային մակարդակը
prev Նախորդ նորություն

Իշխանությունը վերածվել է քաղաքական հետապնդումների, հալածանքների և հաշվեհարդարի գործիքի

Այսօր իշխանությունը վերածվել է քաղաքական հետապնդումների, հալածանքների և հաշվեհարդարի բացահայտ գործիքի: Այս մասին ԱԺ-ում այսօր ասել է ԱԺ Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ՝ Աժ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ: Նախագիծը վերաբերում է ՀՀ-ում քաղբանտարկյալներին, նրանց իրավունքների վերականգնմանը:


«Լսումների համար հիմք են հանդիսացել ՀՀ-ում արձանագրվող ժողովրդավարության հետընթացը, որի բաղկացուցիչ մասն են կազմում խոսքի, խղճի, հավաքների, ազատությունների կոպիտ ոտնահարումները, ԶԼՄ-ների հանդեպ ճնշումները, շինծու քրեական գործերը, քաղաքական այլ հայացքներ ունեցող գործիչների և քաղաքացիների նկատմամբ ընտրովի դատավարությունը, որը, մենք, տեսնում ենք անարդար դատավճիռներով, աննախադեպ բանտարկյալների առկայությամբ »,- նշել է Օհանյանը:


Օհանյանի խոսքով՝ իշխող վարչախմբի գործողություններն ուղղված են երկրում վախի մթնոլորտ սերմանելուն, իշխանութունն ամեն գնով պահելուն, որոնք, վերջիվերջո, հանգեցնելու են իրավական պետության հիմքերի խաթարմանն ու սահմանադրության վերջնական տապալմանը:


Պատգամավորը նաև նշել է, որ կարևորելով թեման, խմբակցությունը նախագծի շրջանակներում քննարկումներ է ունեցել «Պատիվ ունեմ» խմբակցության հետ:


«ՀՀ դատախազը, ով դատախազական շրջանակներում ամենաառաջին պատասխանատուն և հրավիրվածն էր այս լսումներին, ներկա չի: Լսումներին ներկա է ԱՄՆ դեսպանության քաղաքական ներկայացուցիչը»,-ասել է պատգամավորը:


 


 

Հայաստանն այս փուլում չի դիտարկում ՀԱՊԿ–ից դուրս գալու հարցը. ԱԳ փոխնախարար
Հաջորդ նորություն next