26.11.2025
Թվայնացման գործընթացը Հայաստանում համարվում է առաջնահերթություն. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Դիլիջանի և Ճամբարակ-Թթուջուրի հատվածներում հրդեհները շարունակվում են. ՆԳՆ ՓԾ

Ճամբարակ-Թթուջուր հատվածում բռնկված հրդեհի օջախներից 2-ը հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում մարվել է, մյուս օջախներում հրդեհը մեկուսացվել է:


Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:


Ավելի վաղ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել էր, որ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում հրդեհը միմիայն ավելի է ուժգնանում․ վտանգ կա, որ կրակը կարող է հասնել Սեմյոնովկա բնակավայր։


Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Ճամբարակ-Թթուջուր հատվածում հրդեհ է բռնկվել․ սարալանջին այրվում է խոտածածկ տարածք։


 

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Հաջորդ նորություն next