26.11.2025
Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին
prev Նախորդ նորություն

Կեղծ խաղաղասիրություն և օտար օրակարգեր

Բաքու այցելած մի խումբ «քաղաքացիական» ներկայացուցիչներից մեկը երեկ իրեն թույլ է տվել ծայրահեղ վիրավորական բնորոշումներ՝ պնդելով, թե Հայաստանում, ով դեմ է հայ–ադրբեջանական կամ հայ–թուրքական կարգավորմանը «կամ օտարերկրյա գործակալ է, կամ սրիկա, կամ ապաքաղաքական ապուշ»։


Սա ոչ թե տեսակետ է, այլ՝ կոպիտ և դիտավորյալ մանիպուլյացիա։


Հայաստանում չկա որևէ ուժ, որը դեմ է խաղաղությանը։


Ընդդիմադիր շրջանակները մշտապես շեշտել են, որ չեն մերժում խաղաղության գաղափարը։


Նրանք ընդդիմանում են այն ընթացքին, որը ներկայիս իշխանությունը փորձում է առաջ տանել՝ միակողմանի զիջումների, անվտանգության լուրջ ռիսկերի և պետական շահերի թուլացման հաշվին։


Բաքու մեկնած այդ անձինք որևէ իրավական կամ բարոյական հիմք չունեն խոսելու Հայաստանի հասարակության անունից։


Նրանք․


● չունեն ժողովրդական մանդատ,


● չեն ներկայացնում որևէ հասարակական կամ քաղաքական շերտ,


● ըստ էության, արտահայտում են այն արտաքին կենտրոնների շահերը, որոնց միջոցներով ապահովվում է նրանց գործունեությունը։


Այս իրավիճակում առավել քան հիմնավորված է դառնում «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը։


Այդ օրենքը չի ծառայում սահմանափակման նպատակին․ դրա իմաստը թափանցիկությունն է և հանրային վստահության վերականգնումը․


● ով է ֆինանսավորում այս կամ այն հանրային գործունեությունը,


● ինչ նպատակներով են իրականացվում ծրագրերը,


● արդյոք դրանք համահունչ են Հայաստանի պետական և հասարակական շահերին։


Եթե որոշ մարդիկ իրենց իրավունք են վերապահում այլոց մեղադրելու «օտար օրակարգերի սպասարկման» մեջ, ապա առաջին հերթին հենց նրանք պետք է բացահայտ և հրապարակային ներկայացնեն իրենց ֆինանսական աղբյուրներն ու հաշվետվությունները։


Հայաստանում խաղաղությանը դեմ որևէ ուժ չկա։


Դեմ են այն քայքայիչ քաղաքականությանը, որը խաղաղության քողածածկույթի տակ ձևավորում է նոր կախվածություններ, նոր վտանգներ և վնասում է պետական շահերին։


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց