25.11.2025
Արցախի «Տատիկ-պապիկ»-ը վանդալիզմի է ենթարկվել
prev Նախորդ նորություն

Ընդդիմադիրները հանդիպել են ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչին

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Լիլիթ Գալստյանը, Արմեն Գեւորգյանը, Արթուր Խաչատրյանը եւ Լեւոն Քոչարյանը նոյեմբերի 25-ին հանդիպել են ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լուիս Գրասայի հետ:


Պատգամավորները խոսել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին, ներկայացրել մեր երկրում ժողովրդավարության վերաբերյալ իրենց դիտարկումները: Անդրադարձ է կատարվել նաեւ ընդդիմադիր պատգամավորների գործունեությանն առնչվող հարցերին:

Զբաղված է. Աննա Վարդապետյանը չի մասնակցի քաղբանտարկյալների հարցով ԱԺ լսումներին
Հաջորդ նորություն next