25.11.2025
Նիկիտա Սիմոնյանի ներդրումն անգնահատելի է. ՀԱՕԿ նախագահ
prev Նախորդ նորություն

Քննարկվել են ռուս-հայկական միջբուհական համագործակցության հեռանկարները

Նոյեմբերի 24-ին Ռուսաստանի դեսպան Ս.Պ.Կոպիրկինը հանդիպում է ունեցել Ա.Ս.Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի ռեկտոր Ն.Վ.Գուսևի հետ, որի ընթացքում քննարկվել են ռուս-հայկական միջբուհական համագործակցության հեռանկարները, այդ թվում Հայաստանում «Ապագայի գիտնականներ» միջազգային գիտա-լուսավորչական նախագծի իրականացումը:

Տվյալ նախաձեռնությունն իրականացվում է Պուշկինի ինստիտուտի կողմից՝ Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարության, արտաքին գործերի նախարարության և «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի աջակցությամբ և ուղղված է միջազգային ակադեմիական փոխգործակցության ընդլայնմանը և երիտասարդության շրջանում գիտության մասսայականացմանը:

Հայոց ցեղասպանության հուշահամալիր նախարարի այցերը շարունակվում են
Հաջորդ նորություն next