22.11.2025
Սահմանային «ամրոցները» կառուցում են այլազգիները. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Փաշինյանի գործողությունները երկրի համար չվերջացող դժբախտությունների շարք են ապահովել

Այն, որ իշխանությունը 44-օրյա պատերազմից առաջ իմացել է դրա բարձր հավանականության մասին, արդեն հաստատված փաստ է:

Այն, որ իշխանությունը նվազագույնը 2 օր առաջ հավաստի հետախուզական տվյալներ է ունեցել պատերազմի մեկնարկի մասին, դա ևս հաստատված փաստ է:

Ավելին, ողջամիտ տվյալներ կան, որոնք Արցախում էին շրջանառվում, որ պատերազմի վերսկսման մասին ՀՀ իշխանություններին դեռ սեպտեմբերի կեսերին է փոխանցվել, սակայն իշխանությունն անհրաժեշտ եզրահանգումներ չի արել:

Պատերազմի անխուսափելի հետևանքների և ծանր կորուստների գլխավոր պատասխանատուն իշխանության բուրգի գլխին գտնվող անձն է, որի գործողություններն ու անհրաժեշտ որոշումների բացակայությունը երկրի համար չվերջացող դժբախտությունների շարք են ապահովել:


ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան

Մարդ բռնելը՝ քաղաքական միակ ծրագիր
Հաջորդ նորություն next