11.11.2025
Այսօր մեր խնդիրը պետք է լինի ոչ թե գոյատևելը, այլ զարգանալը
prev Նախորդ նորություն

Առաջարկվում է նախատեսել լիազորող նորմ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով եւ որոշումներով սահմանված արդարացի փոխհատուցման գումարի վճարումը Հայաստանի Հանրապետության անվերապահ պարտավորությունն է: Այդուհանդերձ, հարկ է նշել, որ սահմանված ժամկետում արդարացի փոխհատուցում ստանալու համար դիմումատուները պետք է ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթեր, ինչը գործնականում ուղեկցվում է որոշակի խնդիրներով: Մասնավորապես, վերջիններիս կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են ոչ ամբողջական կամ այնպիսի ժամկետում, որը ՀՀ վարչապետի աշխատակազմին հնարավորություն չի տալիս սահմանված ժամկետում ապահովելու արդարացի փոխհատուցման գումարի վճարումը: Այս մասին ասել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը:


««Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ նոյեմբերի 11-ի հերթական նիստում:


Անհրաժեշտություն է առաջացել ընդունելու Եվրոպական դատարանների վճիռներով եւ որոշումներով սահմանված արդարացի փոխհատուցման գումարի վճարման համար անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու եւ վճարում իրականացնելու կարգ, որը կարող է ապահովել «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում համապատասխան լիազորող նորմ սահմանելու միջոցով:


Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ:


 


 

Արշակ Կարապետյանի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու վերաբերյալ որոշում է կայացվել
Հաջորդ նորություն next