18.09.2025
Թրամփի «խաղաղություն», թե՞ 3+3
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը չի նկարում, այլ Հայաստանից ռազմական գործողություններով կոնկրետ տարածք է զավթում

«Լավ կլինե՞ր, որ Ադրբեջանը իր կնիքի վրա Խուստուփ նկարեր, իսկ Թուրքիան էլ Արագած»:


Հարգելիներս, նախ, Ադրբեջանը չի նկարում, այլ բազում մարդկային զոհ պատճառելով, Հայաստանից ռազմական գործողություններով կոնկրետ տարածք է զավթում: Իսկ եթե նկարում է, ապա այդ երկրի նախագահի անմիջական հովանավորությամբ այնպիսի քարտեզ է նկարում, որտեղ ողջ Հայաստանը պատկերված է որպես «Արևմտյան Ադրբեջան», իսկ հայ ժողովրդին բնորոշում է անպարկեշտ մակդիրներով:

Արարատ լեռը առաջինը քրիստոնեություն ընդունած Հայ ազգի համար, նախ՝ միանշանակ հոգևոր խորհրդանիշ է, իսկ իրենցը կիսալուսինն է: Բարեկամությունը ենթադրում է, որ պետք է լիներ այս պարզունակ մտքերը գոնե նվազագույն չափով ընկալելու պատրաստակամություն, ինչին նաև մենք պետք է նպաստենք, ոչ թե տարվենք վերջ չունեցող անմիտ ծայրահեղություններով: Գիտեմ, հանրահայտ մտքեր եմ ասում, բայց ինչ արած ...


ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյան

Տղերք, զարմանում եմ ձեր վրա. մինչեւ հիմա 2021-ից դասեր չե՞ք քաղել. Արմեն Աշոտյան
Հաջորդ նորություն next