Բանակցություններ Դուբայում. կապիտուլյացիայի շարունակություն, թե՞ վերջնական ակտ
The Middle East Eye-ի աղբյուրների համաձայն, հուլիսի վերջին Դուբայում կարող է տեղի ունենալ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Բանակցությունների հիմնական թեման կլինի այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» շուրջ քննարկումների շարունակությունը։
Ակնհայտ է, որ Փաշինյանը բոլոր հնարավոր միջոցներով փորձում է հասնել այս տարվա մարտին համաձայնեցված պայմանագրի կետերի ստորագրմանը՝ փաստաթուղթը որպես քարոզարշավի գործիք օգտագործելու համար 2026 թվականին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում։
Միևնույն ժամանակ, Փաշինյանը միակողմանի զիջումների է գնում մի շարք հարցերում և, ըստ երևույթին, ավելի քիչ է մտահոգված պայմանագրի իրականացմամբ տեսանելի ապագայում։ Փաշինյանի համար գլխավորը ձեռքում ունենալ պաշտոնական փաստաթուղթ, որը կօգտագործվի մանիպուլյացիայի համար նախընտրական քարոզարշավում, մինչդեռ դրա գործնական իրականացման հարցը կարող է քննարկվել ավելի ուշ։
Ալիևը, օգտվելով Փաշինյանի խոցելիությունից, առաջ է քաշում նոր նախապայմաններ՝ փորձելով փնտրել ՀՀ ներկայիս իշխանությունների «կարմիր գիծը», որն, իմ կարծիքով, ջնջվել է 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Արցախի հանձնումից հետո, ինչը հանգեցրեց 2023 թվականի սեպտեմբերին Արցախի օկուպացիայի և էթնիկ զտումների։
Քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյան