Քրեական գործերի քանակը օր օրի աճում է
ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի դեմ իրականացվող գործողությունների շրջանակներում, իշխանությունը նախագահ Սարգսյանի դեմ արդեն 4-րդ գործն է ուղարկում դատարան։
Արդեն մեռելներին են գերեզմաններից հանում, ցուցմունքներ գրել տալիս ու էլի հետ ճանապարհում:
Իշխանության քարոզչությանը հարուստ նյութեր մատակարարելու համար, յուրաքանչյուր գործի հիմքում տարբեր չարչարկված ձևակերպումներ են դնում, որպեսզի հետագայում թանկով ծախեն հասարակության վրա:
Հ․Գ. Զարմանալիորեն՝ մի քանի ամիս առաջ, ներընդդիմադիր որոշ շրջանակներ էլ անընդհատ «նավոդկեք» էին անում Սերժ Սարգսյանի վրա, թե բա` ինչի՞ չեն նստացնում Սերժ Սարգսյանին, ինչի՞ քրեական գործերն առաջ չեն գնում: Դե իշխանությունն էլ անհաղորդ չմնաց այդ հորդորներին, համագործակցությունը համատեղ ջանքերով կայացվեց:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան