10.06.2025
Լուսանկարը` president.am
prev Նախորդ նորություն

«Միջին քաղաքացու կյանքը բարելավվել է». ՊԵԿ նախագահն արձագանքում է վարչապետին

Լուսանկարը` Serrano Anna / Hemis.Fr / Legion-Media
Լուսանկարը` Serrano Anna / Hemis.Fr / Legion-Media

Պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի խոսքով՝ միջին աշխատավարձի աճը փաստում է, որ Հայաստանում քաղաքացիների բարեկեցության մակարդակը բարձրացել է, սակայն բարելավումը համահարթ չէ և չի վերաբերում բոլորին։


Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ արված այն հայտարարությանը, թե «մարդիկ Հայաստանում հիմա ավելի լավ են ապրում, այդ թվում՝ գնաճի հաշվառումով»։


Հակոբյանը հաստատել է՝ միջին աշխատավարձերի բարձրացումը իսկապես վկայում է կյանքի բարելավման մասին։ «Այո՛, եթե նայում ենք միջին ցուցանիշներին, ապա տեսնում ենք, որ միջին քաղաքացու կյանքի որակը բարելավվել է։ Եթե գնաճի ազդեցությունն էլ հաշվի ենք առնում, ապա նաև իրական բարելավում ունենք»,– ասել է Հակոբյանը։ Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ սա չի նշանակում, թե բարելավումը հավասարապես անդրադարձել է բոլոր քաղաքացիների վրա․ խոսքը միտման մասին է։


Նա հավելել է, որ գնաճի վերահսկման հարցը ՊԵԿ-ի իրավասության ոլորտում չէ և պատկանում է Կենտրոնական բանկի գործառույթներին։


Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով 2024 թվականի բյուջեի կատարողականի նախնական տվյալները, հայտարարել էր, որ 2018 թվականի ապրիլին Հայաստանում միջին աշխատավարձը կազմել է 173.996 դրամ, իսկ 2025 թվականի ապրիլին՝ արդեն 304.992 դրամ։ Ըստ նրա՝ այդ ցուցանիշները, համադրելով շուրջ 25% գնաճի հետ, վկայում են, որ քաղաքացիների իրական եկամուտներն աճել են մոտ 50 տոկոսով՝ ապացուցելով, որ մարդիկ այժմ ապրում են ավելի լավ, քան 2018 թվականին։

«Ալյանս» կուսակցությունը առաջադրել է Տիգրան Ուրիխանյանին վարչապետի պաշտոնի թեկնածու
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
09.06.2025
Հայաստան–Իրան նոր էլեկտրահաղորդման գիծը կգործարկվի 2026-ին՝ եռապատկելով հոսքը