9.06.2025
Սամբո մարզաձևի հաղթարշավը շարունակվում է
prev Նախորդ նորություն

Լևոն Տեր-Պետրոսյանը պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիպմանը։


«Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիրն է եւ նա իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին»,– գրել է Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում։


Նշենք, որ հանդիպումը տեղի է ունեցել նախօրեին: Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից հայտնել էին.


"Հունիսի 7-ին, Հայաստանի Հանրապետության Առաջին նախագահ տիար Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածին և առանձնազրույց ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։
Զրույցի ընթացքում նախագահն իր լիակատար աջակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին, միաժամանակ խստիվ դատապարտելով Հայոց 1700-ամյա Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունը":

Լուսանկարը` hetq.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
09.06.2025
Հայաստան–Իրան նոր էլեկտրահաղորդման գիծը կգործարկվի 2026-ին՝ եռապատկելով հոսքը